․ ․ ․ ՆԱԵՎ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ

10:51 - 05 Հուն, 2020

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան  / FIG / հրապարակել է Տոկիոյի օլիմպիական  խաղերի ուղեգրերի խաղարկման  վերափոխված համակարգը։ Ընտրության ժամկետը  երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 29-ը: Դա  վերաբերում է սպորտային, գեղարվեստական մարմնամարզության  և ցատկացանցի մրցումներին: Նոր տարբերակը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։

Փոխվել է  մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16 –ից ոչ ցածր տարիք ունեցողները:

Տոկիոյի խաղերը  2021 թ․  տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․  ծնված մարզիկները  մասնակցության իրավունք կունենան ։

Հաստատվել են  այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։  Նրանց թվում է  երևանցի Արթուր Դավթյանը։

Մնացած տեղերը կխաղարկվեն  նշանակված  վարկանիշային  մրցումներում: 

 

 

Այլ նորություններ