Հունաստանի Հերակլիոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Երեկ անհաջողության մատնվեց ծանրահարթակ ելած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը ՝ Անդրանիկ Պապեյանը / 61 կգ/ : Նա պոկում և հրում վարժություններում զրո ստացավ և համալրեց հանդիսականների շարքերը:
Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկում գյումրեցի Գառնիկ Չոլակյանը / 55 կգ / հաղթող է հռչակվել:
Հուսանք, որ մեր մյուս ծանրորդները հաջող մրցելույթներ կունենան և կսփոփեն Անդրանիկին: