Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Մասնակցում են 45 մարզիկներ, որոնք պայքարում են երկու մրցաձեւում՝ հատուկ ոլորավայրէջք եւ հսկա ոլորավայրէջք:
Առաջնությանը մասնակցում է նաեւ Աշոտ Կարապետյանը, որը պատրաստվում է Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին:
Միաժամանակ Ծաղկաձորում ընթանում է նաեւ պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որտեղ մրցում է 10 մարզիկ:
Առաջնությունները կշարունակվեն մինչեւ փետրվարի 2-ը: