Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
Տիբո Պետիի գլխավորությամբ՝ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ:
Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքի հարևանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին