ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌՑԱՆՑ ԱԿԱԴԵՄԻԱ

11:02 - 09 Հուլ, 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան   / UWW /  գործարկել է իր առցանց ակադեմիան։ Ըմբիշների, մարզիչների, մրցավարների և ադմինիստրատորների համար  առաջարկվում են  վերապատրաստման, հավաստագրման և կարիերայի զարգացման ծրագրեր։

Կանոնակարգով այն   ընդգրկում է  է առցանց թեսթ, << Գոտեմարտելու  պատրաստակամություն >> ծրագիրը, ներածական դասընթաց  մարզիչների համար և այլն: Կան նաև գիտական ամսագրեր, հակադոպինգային տեղեկատվություն և տեսանյութեր։

<< Ակադեմիայի գործարկումը մեծ ջանքեր է  պահանջել և  կարծում եմ, որ ժամանակն է այն ներկայացնել ըմբշամարտի համայնքին։ Ինֆորմացիոն և տեխնոլոգիաների զարգացման բաժինների  ստեղծած առցանց ռեսուրսի շնորհիվ  կկազմակերպվեն հեռավար դասընթացներ  մարզիչների և մրցավարների համար։ Համավարակի պայմաններում  դա լավ հնարավորություն է  հավատարմագրել մասնագետներին >>, - ասել է  UWW- ի նախագահ Նենադ Լալովիչը։

 

Այլ նորություններ