Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում կրկին 4-րդ հորիզոնականում է:
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2016 թվականի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 2792 միավորով 4-րդ հորիզոնականում է: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (45-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (94-րդ տեղ) և Սերգեյ Մովսիսյանը (98-րդ տեղ):
ՀԱՕԿ լրատվության բաժին