ՄՐՑԱՆԱԿԸ ՏՐՎԵՑ ՄՕԿ –ԻՆ

11:00 - 14 Հուլ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն որպես էկոլոգիական շինարարության առաջատար արժանացել է եվրոպական մրցանակի։ Փորձագետները նկատի են ունեցել Լոզանում / Շվեյցարիա / կառուցված ՄՕԿ - ի նոր շտաբ – բնակարանը։ 

- Մեծ պատիվ է ստանալ այդպիսի հեղինակավոր մրցանակ, որը ապագայի ձևավորման գործում արտացոլում է բնապահպանության հարցը։ Այս մոտեցումը << Օլիմպիական օրակարգ - 2020 >> -ի սյուներից մեկն է, որով առաջնորդվել ենք կառույցի նախագիծը ստեղծելիս:ՄՕԿ-ը ձգտելու է մինչև 2030թ․ դառնալ << դրական կլիմայական>> կազմակերպություն, - ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

2019-ի հունիսի 23-ին է տեղի ունեցել օլիմպիական տան բացման հանդիսավոր արարողությունը։ Կառույցի համակարգերը համապատասխանում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման չափանիշներին: Շենքն ամբողջությամբ գործում է վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։ Դրանցից մի քանիսը, օրինակ, արևային մարտկոցները, գտնվում են անմիջապես շտաբի տարածքում: Շինանյութի թափոնների գրեթե 95 տոկոսը վերամշակվել է և օգտագործվել են հին շենքի որոշ կոնստրուկցիաներ: Բացի այդ, ՄՕԿ-ի ավտոմոբիլային պարկի զգալի մասը բաղկացած է ջրածնային հզորությամբ աշխատող մեքենաներով:

Այլ նորություններ