Հորդանանում անցկացվում է Ասիայի բռնցքամարտի առաջնությունը: Այդ ընթացքում տեղի է ունեցել մարզաձևի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովի մամուլի ասուլիսը:
Հայատարարվել է, որ 2023թ. աշխարհի առաջնությունը կկկայանա Տաշքենդում՝ մայիսի 1 – 4 –ը: Կրեմլյովը վստահություն է հայտնել , որ Ուզբեկստանը կկարողանա բարձր մակարդակով անցկացնել պատասախանատու այդ մրցաշարը: Ռեկորդային կլինի մրցանակային հիմնադրամը՝ 5,2 մլն ԱՄՆ դոլար։ Ոսկե մեդալակիրները կստանան 200.000, եզրափակիչի մասնակիցները՝ 100.000, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50.000 ԱՄՆ դոլար։
Բռնցքամարտը Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. օլիմպիական խաղերի ծրագրում պահելու որոշումը կկայացվի ավելի ուշ։ Կրեմլյովն ասել է, որ միլիարդավոր մարդիկ սիրում են բռնցքամարտը: Ոչ ոք չի լռի, եթե փորձ արվի մարզաձևը բացառել օլիմպիական ընտանիքից: Ասոցիացիան ամեն ինչ կանի իր տեղը համաշխարհային գլխավոր մարզահանդեսում պահպանելու համար:
Տոկիոյի խաղերում բռնցքամարտի մրցաշարն անցկացրեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։ Հունիսին ՄՕԿ-ը հայտարարեց, որ << Փարիզ – 2024 >> -ի խաղերում բռնցքամարտի մրցաշարը չի անցկացվի IBA-ի հովանու ներքո, չնայած դեռ որոշված չեն որակավորման պայմանները: