ՉԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

11:07 - 14 Մար, 2023

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանի 13 պատվիրակներից, ավաղ,  ոչ մեկին չհաջողվեց դառնալ մրցանակակիր: Ավելին,  մեր որևէ շախմատիստ չհայտնվեց  1 – 23 -րդ  տեղ զբաղեցրածների շարքում  ու նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

8,5 –ական միավոր վաստակեցին ու լրացուցիչ գործակիցների հաշվարկով առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար  ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, Ռումինիայի պատվիրակ Կիրիլ Շևչենկոն  և բելգիացի Դանի Դարդայան : Նրանք պարգևատրվեցին համապատասխանաբար   20 հազար,  15 հազար և 10 հազար եվրոյով:

Մերոնցից լավագույնը 32 - րդ հորիզոնականը զբաղեցրած Շանթ Սարգսյանն է, որը վաստակեց 7, 5 միավոր:

Այլ նորություններ