Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ավարտեց ելույթները գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում:
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Նա հավաքեց 137.35 միավոր:
Պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Ճապոնիան ներկայացնող Մարին Հոնդան:
Պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է 1976 թվականից:
ՀԱՕԿ լրատվության բաժին