Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում կարևոր որոշումներ ու միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ապահովվի մասնավորապես տեղացի մարզիկների առաջընթացը:
Երևանի և Գյումրիի յոթ թիմ է ընդգրկված մինչև 24 տարեկան տղաներով համալրված Հայաստանի առաջնությունում, որը մեկնարկել է փետրվարի 18 –ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը զրույցի ժամանակ ասաց, որ շրջանաձև մրցակարգով պայքարում արդեն ուրվագծվում է խաղացողների վարպետության առաջընթացը: Գոհացնող են մասնավորապես տեխնիկատակտիկական որակների և արագության վրա կատարվող ճշգրիտ փոխանցումներն ու հնարքները: Աստիճանաբար բարելավվում է նաև թիմերի մարտունակությունը:
ՀԲՖ –ն ներկայացրել է մրցաշարային նոր աղյուսակը: