Ինչպես հայտնի է, Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված հրաձգության միջազգային բարձրագույն կարգի մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճեցին երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ:
Կրակագծում պայքարել են 31 երկրների 200 մարզիկ - մարզուհիներ։ Մեդալներ են վաստակել 14 պետությունների ներկայացուցիչներ: Սուր մրցակցության պայմաններում թիմային հաղթանակը նվաճել են մեր նշանառուները:
Ներկայացնում ենք մրցաշարային աղյուսակը.
Հիշեցնենք, որ մեդալներով են հայրենիք վերադարձել Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան, Նարե Գաբրիելյան - Գևորգ Մելքոնյան խառը զույգերը և անհատականում՝ Էլմիրա Կարապետյանն ու Նարե Գաբրիելյանը: