Աշխարհի գավաթի խաղարկության ծրագրով Բուլղարիայի Վառնա քաղաքը հյուրընկալել է սպորտային մարմնամարզիկներին: Վաղը սկսվող «World Challenge Cup» մրցաշարում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվում: Բայց դա չի նշանակում, որ պատվավոր ավարի համար պայքարը հեշտ կլինի: Բանն այն է, որ հայտավորված են մարզաձևի բազմաթիվ հեղինակություններ: Նրանց թվում են ՀՀ տղամարդկանց հավաքականի հանրածանոթ անուններ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանն ու Էրիկ Բաղդասարյանը:
Հավատանք, որ մեր պատվիրակները անմասն չեն մնա խաղարկվող պարգևներից: