Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Նրանք են՝ Հայկ Մարտիրոսյանը՝ 54-րդ տեղ, Գաբրիել Սարգսյանը` 63-րդ և Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդ:
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 51-րդն է, Աննա Սարգսյանը` 73-րդը, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդը և Մարիամ Մկրտչյանը` 95-րդը: