ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը մամուլի ասուլիսում նշել է, որ օլիմպիական խաղերի ծրագրում ծանրամարտի լինել – չլինելու հարցը կորոշվի Տոկիոյի մարզահանդեսից հետո:
Այդ առթիվ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ Սեմ Կոֆֆան ասել է, որ հնարավոր հեռացումը օլիմպիական ծրագրից՝ մարզաձևի մահվանը կհանգեցնի, որը կնմանվի մահապատժի։ Հակառակը, պետք է դասեր քաղել ողբերգական անցյալից, մանավանդ այլևս ծանրամարտում չեն , ասպարեզում չկան մեղավորները։ Բարեփոխումներ են իրականացվում էթիկայի , դիտորդական , մարզիկների հանձնաժողովներում: Նրանք անկախ մարդիկ են և բոլորն էլ տեղյակ են, որ դոպինգը վատ բան է։