ՄԵԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

12:17 - 04 Ապր, 2024

Ֆրանսիան աշխարհի տարբեր երկրներից ավելի քան երկու  հազար ոստիկանների օգնություն է խնդրել՝  113 օր հետո մեկնարկող 33 –րդ ամառային օլիմպիական  խաղերում ցանկալի  կարգուկանոն հաստատելու համար:

Տեղական օրինապահ  ուժերը ակնկալում են հսկողությունը ուժեղացնել նախատեսված 46 երկրից ժամանող գործընկերներով:

Համալրումները հիմնականում կլինեն  ԵՄ երկրներից, սակայն սպասվում են նաև անվտանգության ուժեր՝ Հարավային Կորեայից, Հարավաֆրիկյան հանրապետությունից, Հնդկաստանից և Ավստրալիայից։

Նախատեսվում է,  որ եկողների շնորհիվ  կավելանա վարժեցրած  շների քանակը,  որոնք պետք է  տեղաբաշխվեն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և հյուրանոցներում։

Եթե մրցումներում սպասվում են,  օրինակ, մեծ թվով հանդիսականներ  Միացյալ Նահանգներից, ապա տվյալ մրցավայրում  պետք է հերթապահեն  ոստիկաններ՝ անգլախոս երկրներից:

Այլ նորություններ