Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը ուղերձ է հղել բոլոր ազգային ֆեդերացիաներին և նրանց մարզիկներին՝ օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերի համակարգի վերաբերյալ։
Ֆեդերացիան այժմ վերլուծում է նախկինում նախատեսված մրցաշարերի ճիշտ հաջորդականության հնարավորությունները։ Սկզբունքը բոլոր մասնակիցների ապահով և առողջ մասնակցությունն է։ ՄՕԿ –ի որոշումով որակավորման փուլերը կարող են ձգվել մինչև 2021թ․ հունիսի 29- ը։
Հաշվի կառնվեն խաղերի մասնակցության հավակնորդ բոլոր մարզիկների խնդիրները։ Պետք է հնարավոր բոլոր միջոցները գործադրվեն ձյուդոիստների ուժերի վերականգնման , համապատասխան մարզավիճակի ձեռք բերման, մարտական և բարոյակամային որակները բարելավելու ուղղությամբ։