ԱՀԿ – Ի ՍԹԱՓԵՑՆՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

15:07 - 24 Նոյ, 2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  վերջին զեկույցի համաձայն,  դեռահասների 81  և մեծահասակների 27,5 տոկոսը  բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն:

Իրավիճակով պայմանավորված,  ՄՕԿ-ը  և ԱՀԿ- ն կազմել են  նոր  ծրագիր, որը  նպատակ ունի ամրապնդել սպորտի դերը և մինչև 2030թ.  նպաստել  առողջ և ակտիվ ապրելակերպի խթանմանը: Սա ՄՕԿ –ի ռազմավարության ծրագրերից մեկն է:  

-Սպորտը  չափազանց էժան, բայց շատ արդյունավետ գործիք է առողջության խթանման և ֆիզիկական ակտիվության  խրախուսման  համար, - ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։

ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն կմիավորեն իրենց  ուժերը՝  առողջապահության և մարզաշխարհի  կազմակերպություններում  արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կտրամադրի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական աջակցություն՝   ծրագրերը իրականացնելու համար։ 

Ֆիզիկական   ակտիվությունը օգտակար է բոլոր տարիքի և կարողությունների մարդկանց համար ու հարկ է հրաժարվել  նստակյաց ապրելակերպից:

ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն  համագործակցում են  1984 թվականից  և բազմաթիվ  համատեղ նախաձեռնություններ են իրականացրել:

 

Այլ նորություններ