Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվեց սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Հայաստանից հանդես եկան երկու մարզիկներ:
58 կգ քաշայինների պայքարին մասնակցեց գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը: Նրան հաջողվեց դառնալ երրորդ մրցանակակիր:
Ձեռնունայն հայրենիք վեարադարձավ Արամ Աղաջանյանը / 71 կգ /:
Տղաներին մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:
Հայաստանի սամբիստներին առաջիկայում շատ կարևոր ստուգատես է սպասվում: Խոսքը վերաբերում է Երևանում նոյեմբերի 10 – 12 –ը նախատեսված աշխարհի առաջնությանը: