Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության փուլին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) եւ Արթուր Դավթյանին (հենացատկեր, զուգափայտեր, օղակներ, նժույգ թափեր)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա եւս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։
Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Փարիզում։ Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։