Կայացել է բասկետբոլի Եվրո-2021-ի երկրորդ նախընտրական փուլի վիճակահանությունը

10:20 - 17 Հուն, 2018

Երեկ Գերմանիայի Ֆրեյզինգ քաղաքում տեղի է ունեցել բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության երկրորդ նախընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն առաջին նախընտրական փուլն առաջին հորիզոնականով հաղթահարելու դեպքում կհայտնվի երկրորդ նախընտրական փուլի A ենթախմբում, իսկ լավագույն երկրորդ հորիզոնականով դուրս գալու դեպքում՝ D ենթախմբում:

Երկրորդ նախընտրական փուլին մասնակցելու են աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբերում վերջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: Մրցակիցների անունները պարզ կդառնան այս տարվա հունիս ամսին:  

Առաջին նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են՝ Դանիայի եւ Ալբանիայի ընտրանիները: Հերթական հանդիպումը մեր թիմը կանցկացնի Ալբանիայի հետ փետրվարի 25-ին Երեւանում:

 

Լուսանկարը՝ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի անձնական արխիվից

Այլ նորություններ