Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է մարզասրահներում անցկացվող միջազգային մրցումների թարմացված օրացույցը:
2021թ․ քսանվեց մրցաշարեր կանցկացվեն Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 12 երկրներում։ Որոշումը նպատակ ունի ընդլայնել մրցումների աշխարհագրությունը։
Մրցանակների բաշխումը վերակազմավորվել է, ինչը կօգնի մարզիկներին կենսունակ մնալ այս դժվարին ժամանակներում։
Ծրագրերը նախնական են, ուստի ամսաթվերը և վայրերը կարող են ենթարկվել փոփոխության։ Կազմակերպիչներին հանձնարարվել է մշակել COVID-19 –ի անվտանգության և առողջության պահպանման ծրագրեր։