Սամվել Հովհաննիսյանը` խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

12:40 - 05 Մայ, 2016

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: 

Հայաստանն խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ներկայացել էր 12 մարզիկով:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ