ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ

12:07 - 18 Հուլ, 2022

Լեհաստանի մեծությամբ երրորդ քաղաք Լոձի Atlas Arena-ում երեկ տեղի ունեցավ Եվրոպական համալսարանական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը:  

Առաջիկա 13 օրվա ընթացքում Լոձը կդառնա  Եվրոպայի համալսարանական / ուսանողական / ամենամեծ մարզական իրադարձության մրցավայր:

Խաղերին մասնակցում են 37 երկրների 441 համալսարաններ ներկայացնող մարզիկներ և պաշտոնյաներ,  ընդհանուր առմամբ՝  4800 մասնակից:

Ծրագրում ընդգրկված է 20 մարզաձև:

Հայաստանը հանդես կգա վեց մարզիկով։ Նրանք կպայքարեն չորս  մարզաձևում. մեկական՝  ձյուդո, հաշմանդամային սեղանի թենիս և երկուական՝ շախմատ ու  կարատե: 

Միջոցառումը անցկացվում է   համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո:

Առաջին խաղերը տեղի են ունեցել   2012 թվականին:  

 

Այլ նորություններ