Շարժայում մեկնարկած շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ եւ 1 միավորով Ռիչարդ Ռապպորտի, Դին Լիրենի, Դմիտրի Յակովենկոյի, Ջոն Լյուդվիգ Համմերի, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի, Ալեքսանդր Ռյազանցեւի, Հոու Յիֆանի, Հիկարու Նակամուրայի, Պավել Էլյանովի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Յան Նեպոմնյաշչիի հետ բաժանում է մրցաշարային աղյուսակի 4-ից 15-րդ հորիզոնականները:
Միանձնյա առաջատարը 2 միավորով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:
2-3-րդ տեղերում են Մայքլ Ադամսը եւ Շախրիյար Մամեդյարովը՝ 1,5-ական միավորով:
Այսօր Արոնյանը սեւերով խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի