Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում

11:11 - 14 Ապր, 2017

Ապրիլի 13-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Երրորդ տուրում Դանիելյանը հաղթանակ տարավ, Գեւորգյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մկրտչյանն ու Գալոյանը պարտվեցին: Դանիելյան` 2.5 միավոր (21-րդ տեղ), Գալոյան եւ Գեւորգյան` 1.5-ական միավոր (61-րդ եւ 72-րդ տեղեր), Մկրտչյան` 1 միավոր (114-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ