Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան ավելի քան 11,6 միլիոն դոլար կհատկացնի բոլոր երկրների ԱՕԿ - ներին ՝ համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի և Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության ծախսերի համար։
Կազմակերպության հիմնադրամը գումար կտարամադրի մայրցամաքային հինգ ասոցիացիաներին, որոնք էլ համապատասխանաբար բաշխում կկատարեն։ Գործընթացի վերահսկումը կիրականացնեն աուդիտորները: Իրենց հերթին ԱՕԿ – ները միջոցների օգտագործման մասին կներկայացնեն հաշվետվություններ։