Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր գորգ կմտնեն 61 կգ եւ 74 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները:
Հայաստանը կներկայացնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը (61 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Ֆրանգուլյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի սլովակ Միկոլա Բոլոտնյուկը: Գրիգորյանը կսկսի որակավորման փուլից: Նրա առաջին մրցակիցը Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալիմովն է: