Վաղը՝ մարտի 24 –ին, Երևանում կտրվի բասկետբոլի եվրասիական լիգայի մեկնարկը:
Համավարակի պատճառով ստուգատեսին չեն մասնակցի Իրանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: Ուստի ութի փոխարեն պայքարի մեջ կմտնեն հինգ ակումբներ: Նրանցից երկուսը ՝ << Վահագնի Սիթին >> և << Դվինը >> ներկայացնում են Հայաստանը, << Ալ Ռիադին >> ՝ Լիբանանը, իսկ <<Միցու-Բասկետը >> և << Բարսը >> ՝ Ռուսաստանը:
Մրցաշարը կեզրափակվի մարտի 29 –ին: