Մեկնարկել է << Մրցաշրջան - 2024 >> -ը: Մեր երկրից, ինչպես հայտնի է, առաջինը միջազգային ստուգատեսի հաղթող ճանաչվեց ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը / Զագրեբում /:
Մեդալների հարուստ ավարով մարզական տարին նշանավորեցին հրաձիգները: Սլովենիայի միջազգային մրցաշարում նրանք նվաճեցին երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ:
Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան խառը երկյակը առաջինը ճանաչվեց 10մ օդամղիչ ատրճանակավարների պայքարում, իսկ Նարե Գաբրիելյան - Գևորգ Մելքոնյան զույգը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին
Կանանց անհատական մրցումներում երկրորդ արդյունքը ցույց տվեց մեր առաջատար Էլմիրա Կարապետյանը: Նրա թիմակցուհի Նարե Գաբրիելյանը երիտասարդների մրցավեճում դարձավ լավագույնը: Ավելին, նա վաստակեց 570 միավոր և լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։