Պորտուգալիայի Անադիա քաղաքում շարունակվում է հեծանվահրապարակի Մ 23 եւ Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Երեկ, անհատական վազք հետապնդումով մրցաձեւում մեկնարկել է Ռոբերտ Խաչատրյանը (Մ 19): Հայ հեծանվորդը 25-րդ տեղն է զբաղեցրել:
Այսօր Էդգար Ստեփանյանը (Մ 23) հանդես կգա խմբակային վազք միավորներով մրցաձեւում, իսկ Ռոբերտ Խաչատրյանը` օմնիումում: