<< Փարիզ – 2024 >> կազմկոմիտեն հայտարարել է օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզահամալիրների ընտրության ավարտի մասին։
Գործընթացը մեկնարկել է 2019թ․։ Արդյունքում 768 մարզահանգրվաններից ընտրվել է 620-ը: Նրանք ստացել են << Terre de Jeux 2024 >> հատուկ կրծքանշան, ինչը նշանակում է, որ տվյալ մարզահամալիրը պաշտոնապես հաստատված է կազմկոմիտեում և կարող է օգտագործվել օլիմպիական խաղերի նախապատրաստության համար: Դրանց մասին կգրվի հատուկ տեղեկագրքում, որը հաջորդ տարվա հունվարից կուղարկվի բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեներին։
Կազմակերպիչները հավաստիացնում են, որ տեղեկատուն կազմելիս որևէ մարզաձև չի անտեսվել։ Թերևս բացառություն են ծրագրում տեղ գտած նոր օլիմպիական մարզաձեւերը․ սքեյթբորդինգ, ժայռամագլցում, սյորֆինգ և բրեյք- դանս: ՄՕԿ-ի գործկոմը հարցին վերջնական լուծում կտա դեկտեմբերին: