Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկների և մարզիչների համար անցկացնում է էլեկտրոնային ուսուցման նոր դասընթաց / ADeL /։
Ծրագիրը մշակել է WADA- ն՝ միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / և թեստավորման միջազգային գործակալության / ITA / համագործակցությամբ։
Ուսուցման մասնակիցները կծանոթանան հակադոպինգային կանոններին,<< Տոկիո – 2020 >> -ի ընթացակարգերին ու պահանջներին, բուժզննման, դեղամիջոցների օգտագործման արտոնության և այլնի մասին։
WADA- ն և IOC- -ը արդեն նման ուսումնական միջոցառում անցկացրել են խոշոր մրցաշարերը սպասարկող բուժաշխատողների համար։