ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԵՐԿՄՏՈՒՄ ԵՆ

10:08 - 10 Սեպ, 2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները  չեն երկարաձգել հովանավորների հետ կնքած պայմանագրերը։ Դրանց ժամկետն ավարտվում  է տարեվերջին։

Բանն այն է, որ որոշ  գործընկերներ կասկածի տակ են դնում  համաձայնագրերի երկարաձգման արդյունավետությունը, ինչը կպահանջի լրացուցիչ  ներդրումներ: Բացի այդ, մի շարք ընկերություններ, որոնք պայմանագրեր են կնքել,  համավարակի պատճառով արդեն հայտնվել են ֆինանսական դժվարությունների  առջև։ Հետագա աջակցությունից հրաժարվելը կարող է վնասել հովանավորների հեղինակությանը, որի հետևանքով նրանք  երկմտում են։  

Որոշ  տեղեկություններով  խաղերի կազմակերպիչներն արդեն  ներգրավել  են  3,1 միլիարդ դոլար: 

 

Այլ նորություններ