ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ

11:36 - 15 Ապր, 2021

Հակադոպինգային համաշխարհային  գործակալությունը  / WADA /  իր պաշտոնական կայքում հրապարակել է   Տոկիոյի օլիմպիական խաղերում  գործող   հակադոպինգային կանոնները: 

ՄՕԿ-ը, որպես համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի հաստատող,  լիազորված է որոշել խաղերի  կանոնակարգը, անհրաժեշտության դեպքում ՝  փոփոխություն կատարել: Նոր օրենսգիրքը ուժի մեջ է 2021թ. հունվարի 1-ից:

Կանոնները կգործեն հուլիսի 13-ից, երբ կսկսի գործել  օլիմպիական ավանը:

Մրցումների ընթացքում  բոլոր մարզիկները ենթարկվելու են դոպինգ- ստուգման: Այն   նախաձեռնել է դոպինգ թեստավորման  միջազգային գործակալությունը  / ITA /: ՄՕԿ-ն այդ կազմակերպությանն է վստահել   իր որոշ պարտականություններ: 

Այլ նորություններ