Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիայի (ՈՒԵՖԱ) գործկոմը ստեղծել է կանանց Ազգերի լիգա: Այն կդառնա օլիմպիական խաղերի որակավորման մրցաշար, ինչպես նաև Եվրոպայի առաջնության ընտրական փուլ։ Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կանանց Ազգերի Լիգան առաջին անգամ կանցկացվի 2023թ.: Մասնակիցները, ըստ վարկանիշի, կբաժանվեն երեք դիվիզիոնների, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվի երեք կամ չորս թիմ:
Խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ և կպայքարեն գլխավոր մրցանակի համար: Չեմպիոնը և եվրոպական երեք թիմեր օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք կստանան:
2024թ. Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում հանդես կգան մրցաշարի եզրափակիչի երկու մասնակիցները, և, որպես տանտեր՝ Ֆրանսիայի հավաքականը: