31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային, նախավերջին օրը պայքարն են շարունակում ազատ ոճային ըմբիշները։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց 1/8 եզրափակչից։ Վերջինիս մրցակիցը չինացի Ժիվայի Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց:
Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն մրցում էր հունգարացի Դանիել Լիգետիի հետ։ Այս գոտեմարտում Բերիանիձեն հաղթեց հունգարացի մրցակցին` 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հայաստանը ներկայացնող Բերիանիձեի մրցակիցը կիսաեզրափակչում թուրք Թահա Ակգյուլն էր։ Այս գոտեմարտում Բերիանիձեն 8։1 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին և բրոնզե մեդալի համար կպայքարի մոնղոլ-բելառուս զույգի հաղթողի հետ։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն՝ այստեղ
Պաշտոնական գործոընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին