«Երեւան օփեն». Առաջատարներ են միանգամից ութ շախմատիստներ

11:52 - 25 Սեպ, 2017

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո ութ շախմատիստներ, այդ թվում՝ Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, վաստակել են 5-ական միավոր:

Առաջատարների խմբում Հայաստանի ներկայացուցիչներն են՝ Կարեն Գրիգորյան, Արման Միքայելյան, Տիգրան Պետրոսյան, Հրանտ Մելքումյան եւ Արման Փաշիկյան:

Յոթերորդ տուրը կկայանա այսօր:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ