Վաղը ` շախմատիստի տանը

12:49 - 10 Հուն, 2019

Հունվարի 11-ին, ժամը 15 –ին համաշխարհային շախմատի 9 –րդ արքա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը տեղի կունենա Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019թ. առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը: Կմասնակցեն 10-ական մարզիկ – մարզուհիներ: Չեմպիոնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականներում:

Ներկայացնենք մասնակիցներին. տղամարդիկ`   Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան,Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Տիգրան  Լ. Պետրոսյան, Սամվել Տեր -Սահակյան , Մանուէլ  Պետրոսյան, Արամ Հակոբյան, Տիգրան Հարությունյան և Շանթ Սարգսյան:

Կանայք` Մարիա Կուրսովա, Սիրանուշ Ղուկասյան, Մարիա  Գևորգյան, Աննա Խաչատրյան, Սուսաննա Գաբոյան,  Մարիամ Ավետիսյան, Մարիամ Մկրտչյան, Արփինե Գրիգորյան, Աստղիկ Հակոբյան, Անահիտ Մկրտչյան:

Առաջին տուրի հանդիպումները կսկսվեն հունվարի 12 –ին: Առաջնությունը կավարտվի հունվարի 20 –ին: Հանդիպումները նշանակված են ժամը 15 –ին:

 

 ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ