ՀՈՒՍԱԼԻ ԵՌՅԱԿԸ

10:27 - 21 Ապր, 2022

Բռնցքամարտի սիրահարներին  տեղեկացնենք, որ այսօր, մեր ժամանակով 13.00 –ին, Սոֆիայում,  Եվրոպայի երիտասարդական առաջնության  եզրափակիչում,  կսկսվի երևանցի Էրիկ Իսրայելյանի / 60 կգ /  և բուլղարացի Տենի Իլիև- Մետադիևի  մենամարտը: Այդ հանդիպման ելքը չափազանց կարևոր է: Տանտիրոջը պարտության մատնելու դեպքում  Էրիկը  կդառնա  Եվրոպայի այդ կարևոր ստուգատեսի հաղթող և, բացի այդ,  նա հաջողության թալիսման կդառնա  եզրափակիչի իր  մյուս երկու  թիմակիցների համար:

Վանաձորցի Արես  Հակոբյանը / 67 կգ /  իր ուժերը կչափի ուկրաինացի Ալեքսեյ Բակլայի հետ, իսկ երեկոյան,  ժամը 18. 00 –ին,  երևանցի Համլետ Ադամյանը / 80 կգ / ոսկե մեդալի համար  կպայքարի Հունաստանի ներկայացուցիչ  Միքայել  Սամադալիսի դեմ:

Վճռական մրցամարտերի ելքից անկախ, ասենք, որ մեր երիտասարդական հավաքականը լավ տրամադրությամբ կվերադառնա հայրենիք:  

Այլ նորություններ