Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականները կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում վաղը մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։
Մեր թիմի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը և երիտասարդականի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը ու Շեքսպիր Գևորգյանը:
Եվրոպական ստուգատեսի բազմամարտում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրեր:
Առաջնությունը կավարտվի ապրիլի 28 –ին: