Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան երկօրյա առցանց միջազգային մասնագիտական որակավորման դասընթացներ է կազմակերպել մարզիչների համար։
Ֆեդերացիայի 66 հրահանգիչները հավասարաչափ բաշխված են մայրցամաքներում։ Նրանք դասերը վարում են տարբեր լեզուներով։
2021թ․ հունվարի 1-ից որակավորման հավաստագիրը կարևոր պայման կլինի՝ մարզիչներին միջազգային պաշտոնական մրցումներում հայտավորվելու համար։