Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը երկու հերթական հանդիպումներն անցկացրեց Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում:
Մեր թիմն արտագնա երկու խաղ անցկացրեց նախորդ տարվա փլեյ-օֆֆի մրցակից «Գոմել 2»-ի հետ: Առաջինում հայ հոկեյիստները հաղթեցին լրացուցիչ ժամանակում 10:9 հաշվով, իսկ պատասխան հանդիպումում առավելությունը տանտերերինն էր՝ 6:2:
Ութ խաղերից հետո «Արարատը» 14 միավորով 14 թիմերի մեջ 10-րդն է (ակումբների մեծ մասն անցկացրել է 10-ական խաղ):
Հաջորդ հադիպումը «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի Բելառուսի Մ 17 տարեկանների հավաքականի հետ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ