Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ծրագրով տեղի ունեցավ մեկ հանդիպում:
Չարենցավանի « Վանը » սեփական հարկի տակ երեկ հյուրընկալեց Գյումրիի « Շիրակին »։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1։
16 –րդ փուլում այսօր, նոյեմբերի 10 –ին, կանցկացվի « Ալաշկերտ » – «Ուրարտու » խաղը: Բացի այդ, կկայանա 2-րդ տուրից հետաձգված « Արարատ-Արմենիա »-« Փյունիկ » հանդիպումը: Փուլի մյուս երեք մրցամարտերը նշանակված են առաջիկա շաբաթ և կիրակի օրերին: