Հայաստանի նետաձիգների համար մրցաշրջանի մեկնարկը հանդիսացավ Գերմանիայի Էսսեն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը: Այն վարկանիշային էր և Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք էին ստանում անհատական պայքարի երեք լավագույնները, իսկ թիմայինում` առաջին տեղ գրավողը:
Մեր երկիրը ներկայացրել էր երեք մարզիկ: 98 մրցակիցների պայքարում Անդրեյ Հովհաննիսյանը և Համլետ Պողոսյանը, մրցակարգի համաձայն, ճանաչվեցին 25 –րդը, իսկ Վասիլ Շահնազարյանը ՝ 49 –րդը:
Մերոնք իրենց վատ չդրսևորեցին նաև թիմային մրցումներում: Կրակագիծ ելած 24 հավաքականների մեջ նրանք զբաղեցրին 9 –րդ հորիզոնականը:
ՀՀ նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում հունիսի 12 –ին կսկսվի ևս մեկ միջազգային վարկանիշային մրցաշար: Անհատականում Փարիզի ուղեգիր կստանան առաջին ությակ, իսկ թիմայինում՝ հնգյակ մտնողները:
Հաջողության հասնելու հույսով մայիսի 22 –ին նշած եռյակը ուսումնամարզական հավաքի կմեկնի Բաթում: Վրաստանի այդ քաղաքից հայ նշանառուները հունիսի 10 –ին կուղևորվեն մրցավայր ՝ Անթալիա: