ԱՐԾԱԹՆ ԷԼ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂ Է

14:37 - 09 Օգո, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց ընտրանին  վերջին տուրում  2,5 : 1, 5 հաշվով հաղթեց Իսպանիայի թիմին, վաստակեց 19 միավոր և նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Չեմպիոնի կոչմանն արժանացավ Ուզբեկստանի հավաքականը, որը վաստակեց նույնքան ՝ 19 միավոր և լավագույն ճանաչվեց ընդամենը լրացուցիչ գործակիցների շնորհիվ: Երրորդը Հնդկաստանի ներկայացուցիչներն են ՝ 18 միավոր:

Մեր գրոսմայստերները մրցավայր էին  մեկնել Արման Փաշիկյանի գլխավորությամբ:

Այսպիսով արծաթե մեդալակիր դարձան  Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և  Ռոբերտ Հովհաննիսյանը:

ՀՀ  շախմատիստուհիները   վերջին՝ 10-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասան խորվաթուհիների նկատմամբ, վաստակեցին  16 միավոր և բաժանեցին 6-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով մեր մարզուհիները  զբաղեցրին 10-րդ տեղը։

Չեմպիոնի կոչումը նվաճեցին  Ուկրաինայի մարզուհիները՝ 18 միավոր։ Նույնքան միավորով  երկրորդը վրացուհիներն են, իսկ ամերիկուհիները երրորդը ՝ 17 միավոր:

Շնորհավորում ենք  մեր թիմերին: 

Հավատանք իմաստուն խաղի մեր ներկայացուցիչներին, որոնք ցուցադրեցին  մարզաձևի հայկական դպրոցի  հարուստ ավանդույթները և ակնկալենք նոր հաջողություններ:  

 

 

Այլ նորություններ