ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

17:38 - 20 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ  Թոմաս Բախն  ասել է, որ օլիմպիական շարժման բոլոր շահագրգիռ կողմերը   բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած։  Մտահոգում են հատկապես  հետաձգված կամ չեղարկված  վարկանիշային մրցաշարերը։

Մարզիկների նպատակային նախապատրաստությանը խանգարում է անակնկալ հայտնված կորոնավիրուսը։

Վիճակը շտկելու նպատակով ստեղծվել է  հատուկ հանձնաժողով, որը գլխավորում է ՄՕԿ –ի սպորտային տնօրեն Քիտ Մաքքոննելը։ Հանձնախմբի կազմում են նաև միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, նրան թվում ՝ ըմբշամարտի համաշխարհային միավորման  նախագահ Նենադ Լալովիչը, ՄՕԿ –ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Կիրստի Կովենտրին։

Հույս կա, որ ապրիլի սկզբին արդեն կազմված կլինի  մրցաշարերի անցկացման նոր ժամանակացույցը։ ՄՕԿ –ի  նպատակային խումբը շուրջօրյա կապի մեջ է առողջապահության համաշխարհային կազմակերպության, << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի,  Ճապոնիայի իշխանությունների և օլիմպիական մայրաքաղաքի ղեկավարների հետ։

Իհարկե թիվ մեկ հարցը օլիմպիականների, մարզիչների, տեխնիկական աշխատողների  անվտանգությունն ու առողջությունն է։

Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել սպորտային մեծ   համայնքին` միասնություն, ապագայի նկատմամբ հուսալի վերաբերմունք, օլիմպիական համերաշխություն և հանդարտություն  դրսևորելու համար։

 

Այլ նորություններ