ՄԱԿ-ը, ՄՕԿ -Ը և ԱՀԿ - ն համատեղ գործ են սկսում։ Այդ համագործակությունը ևս մեկ քայլ է համավարակի պայմաններում հանրության առողջությունը պահպանելու համար:
Անցյած վեց ամիսների ընթացքում COVID-19 համաճարակը մտել է երկրագնդի յուրաքանչյուր անկյուն, կյանքի բոլոր ոլորտները ՝ իր հետ բերելով անորոշություն, վախեր ու մարտահրավերներ։ Այդ ամենը հաղթահարելու համար պահանջվում է կայունություն և հաստատակամություն։
Առաջիկա շաբաթների ընթացքում օլիմպիականները առողջության վերաբերյալ կարևոր տեղեկություններ կփոխանցեն մարդկանց, որպեսզի նրանք համավարկի պայմաններում փոխեն իրենց վարքագիծը, բարելավեն ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Մարզիկները կպրոպագանդեն առողջ ապրելակերպը։Նրանց ձայնը կխորհրդանշի համառություն, նվիրվածություն, դիմացկունություն։
Սպորտը կարող է կյանքեր փրկել: Համավարակի ընթացքում մարդիկ համոզվեցին, թե որքան կարևոր է ֆիզիկական ակտիվությունը առողջության ամրապնդման համար: