2018թ. նոյեմբերի 30-ից սամբո մարզաձևը միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ժամանակավոր ճանաչում է ստացել: Սա ենթադրում է, որ առաջիկա երեք տարիներին պետք է պահպանվեն օլիմպիական կանոններն ու օրենքները, ինչը կնպաստի մարզաձևը օլիմպիական խաղերի ցանկում ընդգրկելու համար:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում պայմանական փորձաշրջանը պատվով անցնելու և պահանջվող չափանիշները բավարարելու համար:
Այդ առիթվ մարզաձևի ֆեդերացիան առաջատար մարզիկների, մարզիչների, մրցավարների, թիմերի ներկայացուցիչների համար 2019թ. փետրվարի 9-ին, ժամը 12.00-ին << Անի պլազայի >> << Նաիրի >> դահլիճում կազմակերպում է միջազգային չափանիշներին համապատասխան սեմինար պարապմունք:
Միջազգային կարգի էքստրա դասի մրցավար Էդվարդ Ասլանյանը ունկնդիրներին կներկայացնի մրցավարությունում գործող կանոնները և նոր կատարված փոփոխությունները:
Միջազգային կարգի մեկ այլ մրցավար ` Արշալույս Բալյանը կխոսի կարգապահական հարցերի շուրջ:
Մրցումների կազմակերպման հարցերի մասին մանրամասներ կներկայացնի ՀՍՖ միջոցառումների անցկացման պատասխանատու Մարիամ Հովհաննիսյանը:
Վերջում միջոցառումը կամփոփի ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:
ՀԱՕԿ լրատվական բաժին