Ճապոնիայից ֆրանսիա է ժամանել օլիմպիական դրոշը: Ինչպես հայտնի է, հաջորդ ՝ 33 –րդ ամառային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Փարիզում՝ 2024թ. հուլիսի 26 -ից օգոստոսի 11 –ը:
Մինչ մարզահանդեսի մեկնարկը մնացել է երեք տարի : Այդ ժամանակահատվածը մեկ տարով քիչ է օլիմպիական քառամյա փուլից: Բանն այն է, որ << Ռիո – 2016 >> –ին հաջորդած Տոկիոյի խաղերը, համավարակի պատճառով, հետաձգվեց մեկ տարով:
Տոկիոյում , 32 –րդ խաղերի փակման արարողության ժամանակ, ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Վերջինն ասել է , որ << Փարիզ - 2024 >> կազմկոմիտեն կհամագործակցի << Տոկիո 2020 >> -ի կազմակերպիչների հետ ՝ խաղերի նախապատրաստական աշխատանքների և, հատկապես, անվտանգության հարցերում:
Օլիմպիական դրոշը պահվելու է Փարիզի քաղաքապետարանում: